ԱՀԿ–ն ահազանգում է. հակաբիոտիկները դառնում են անօգուտ
10.02.2018,
17:58
Արձանագրում է մանրէների կայունության աճ հակաբիոտիկ միջոցների նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) արձանագրել է վտանգավոր միտում. մանրէների կայունության աճ հակաբիոտիկ միջոցների նկատմամբ, ինչի հետևանքով անհնար է դառնում բազմաթիվ հիվանդությունների բուժումը, գրում է nat-geo.ru–ն։
Загружается новость ... "Лево"
Մանրէների մուտացիան դուրս է եկել վերահսկողությունից։ Եթե ավելի վաղ գիտնականները հասցնում էին օպերատիվորեն ստեղծել համապատասխան հակաբիոտիկներ, ապա այժմ նրանց ջանքերն ապարդյուն են։ Ամենատարածված ռեզիստենտ մանրէները` Escherichia coli (աղիքային ցուպիկ), Klebsiella pneumoniae (թոքաբորբի հարուցիչ), Staphylococcus aureus (ոսկեգույն ստաֆիլակոկ), Streptococcus pneumoniae (պնևմոկոկ) и Salmonella spp (սալմոնելլա), այլևս չեն «վախենում» հակաբիոտիկներից։ Դրանք հանգեցնում են մենինգիտի, ստաֆիլակոկի, թոքաբորբի, սալմոնելոզի, աղիների աշխատանքի խանգարման, արյունատար համակարգի ինֆեկցիաների և այլ հիվանդությունների։
ԱՀԿ–ի մասնագետներն ընդգծում են, որ մեր օրերում որոշ ամենատարածված և ամենավտանգավոր ինֆեկցիաները չեն բուժվում դեղորայքի միջոցով։ Ընդ որում և′ հարուստ, և′ աղքատ երկրներում իրավիճակը գրեթե նույնն է։ ԱՀԿ–ն հորդորում է բոլոր պետություններին ստեղծել համաճարակաբանական վերահսկողության համակարգեր` դեղորայքի նկատմամբ կայությունը բացահայտելու համար։ –0–

