Այսօր ՌԴ-ից Հայաստան է վերադառնում 222 ՀՀ քաղաքացի, կիրականացվի ևս մեկ թռիչք

06.04.2020, 19:22
Այսօր ՌԴ-ից Հայաստան է վերադառնում 222 ՀՀ քաղաքացի, կիրականացվի ևս մեկ թռիչք
Այսօր ՌԴ-ից Հայաստան է վերադառնում 222 ՀՀ քաղաքացի, կիրականացվի ևս մեկ թռիչք

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր Հայաստան են ժամանելու ՌԴ-ում գտնվող 222 ՀՀ քաղաքացի։ Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։

Ըստ գրառման՝ «Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ:

«Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ»,- ասվում է գրառման մեջ։

Ավինյանը տեղեկացրել է նաև, որ «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 27–ից դադարեցրել էր այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։ Ապրիլի 4–ին ժամը 00։00–ից դադարեցվել են նաև ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու նպատակով նախատեսված միջազգային ավիաչվերթերը, որոնց համար ավելի վաղ արվել էր բացառություն։–0–