418.04
4.21
392.6
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են երեխաների մոտ կորոնավիրուսի ախտանիշները

12:55
14 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի-Արմենիա/. Չինացի բժիշկները և մոլեկուլյար կենսաբանները պարզել են, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակը երեխաների մոտ ծանր թոքաբորբ չի առաջացնում, սակայն վիրուսը երկար ժամանակ մնում է նրանց կղանքի մեջ: Դիտարկումների արդյունքները հրապարակել է գիտական Nature Medicine ամսագիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ՀիվանդությանԿլինիկական ախտանիշները, որն առաջացնում է նոր կորոնավիրուս (COVID-19), մեծահասակների մոտ արդեն հայտնի են, սակայն դեռևս ոչ ոք չի արձանագրել, թե ինչպես է վարակը զարգանում երեխաների մոտ: Մեծահասակների համեմատ հիվանդությունը նրանց մոտ ընթանում է ավելի մեղմ ձևով: Մասնավորապես, նրանց թոքերի լուսանկարներում չկան թոքաբորբին բնորոշ տարբերակիչ առանձնահատկություններ, ինչի պատճառով վարակն ավելի դժվար է ախտորոշել»,- գրում են մասնագետները:

Այս եզրահանգմանն են եկել Գուանչժոուի բժշկական համալսարանի և Մակաո գիտա-տեխնիկական համալսարանի չինացի գիտնականները, ուսումնասիրելով երեխաների մոտ կորոնավիրուսային վարակի զարգացման 10 դեպք, ում հարազատներն ու ծանոթները վարակվել էին SARS-CoV-2 վարակով փետրվարի առաջին կեսին:

Նրանց հետևելը բժիշկներին օգնել է իմանալ այն մասին, որ երեխաների ու մեծահասակների մոտ հիվանդության ընթացքի բնույթի մեջ կան էական տարբերություններ: Բոլոր դեպքերում, ինչպես նշում են գիտնականները, երեխաների մոտ ջերմությունն ավելի բարձր է եղել, միաժամանակ, 39°C-ից ոչ բարձր: Նրանցից կեսը փռշտում էր, և միայն մեկ երեխա հիվանդությունը տարել է առանց ինքնազգացողության համար նկատելի հետևանքների:

Մեծահասակներից գլխավոր տարբերությունը կայանում էր նրանում, որ վարակը երեխաների թոքերի ներսում գրեթե չէր դրսևորվում: Միայն 5 պացիենտների մոտ բժիշկները թոքային հյուսվածքների վիճակի աննշան փոփոխություններ էին նկատել, և դեպքերից ոչ մեկի ժամանակ թոքաբորբի զարգացման հետքեր չեն արձանագրվել: Ինչպես նշում են հետազոտողները, եթե նրանք չստուգեին այդ երեխաներին հիվանդների հետ ունեցած կոնտակտների պատճառով, ապա երբեք չէին կասկածի, որ մանկահասակ պացիենտները վարակված են SARS-CoV-2 վարակով:

Մի կողմից, դա հաստատում է, որ վարակը երեխաների համար պակաս վտանգավոր է, քան մեծահասակների և տարեց մարդկանց համար: Մյուս կողմից, վարակը ներկա էր երեխաների կղանքի մեջ երկար ժամանակ: Դա վկայում է այն մասին, որ կան դեռևս վարակի տարածման չուսումնասիրված և ոչ ակնհայտ միջոցներ, որոնք կապ ունեն երեխաների հետ, այդ թվում` չլվացված ձեռքերն ու զուգարանները: Այս ամենն անհրաժեշտ է հաշվի առնել կարանտինային միջոցառումներ մշակելիս և հիվանդանոցներից պացիենտներին դուրս գրելիս, եզրահանգում են գիտանականները:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին