Հայտնի է դարձել օրական մեկ ծխախոտի վնասը

28.01.2018, 18:05
Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ օրական նույնիսկ մեկ ծխախոտը վտանգավոր է:
Հայտնի է դարձել օրական մեկ ծխախոտի վնասը
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ օրական մեկ ծխախոտը բավական է, որպեսզի 50 տոկոսով ավելանա սրտանոթային հիվանդությունների ու ուղեղի կաթվածի ռիսկը: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն, հղում անելով The BMJ պարբերականին:

Հետազոտողները վերլուծել են ավելի քան 140 գիտական աշխատանքների արդյունքները, որոնք վերաբերում են վատ սովորության ազդեցությանն առողջության վրա: Պարզվել է, որ նրանք, ովքեր կրճատել են օրական օգտագործման ծխախոտի թիվը 20-ից մինչև մեկը, միայն 50 տոկոսով են կրճատել կյանքի համար վտանգավոր հիվանդությունների զարգացման վտանգը: Սրտի իշեմիկ հիվանդության վտանգը չծխողների համեմատ կազմել է 48 տոկոս: Միաժամանակ, օրական մեկ ծխախոտ ծխողների շրջանում կաղցկեղի զարգացման հավանականությունը նվազում է 95 տոկոսով:
  
Загружается новость ... "Право"

Գիտնականները զգուշացնում են, որ կանանց համար վտանգն ավելի բարձր է: Ի տարբերություն տղամարդկանց՝ օրական 20 ծխախոտ ծխող կանայք 7-ով ավելի շատ են տուժելու սրտի կաթվածից կամ ինսուլտից:

Օրական մեկ ծխախոտ ծխողների թիվը երեքով ավելի է: 2017 թվականին հրապարակվեցին ամերիկացի գիտնականների հետազոտությունները, որտեղ նրանք ապացուցել են, թե ժամանակ առ ժամանակ ծխելը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների հայտնման նույն վտանգներին, ինչ մշտական ծխելը (օրական մեկ տուփ և ավելի):-0-