Հայաստանի երիտասարդական կուսակցության նախկին նախագահը մեծ հույսեր է կապում նոր առաջնորդի հետ
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի երիտասարդական կուսակցության նախկին նախագահ Սարգիս Ասատրյանը մեծ հույսեր է կապում նոր առաջնորդ Վահան Բաբայանի հետ, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀԵԿ-ի փոխնախագահի պաշտոնը։
«Նոյեմբերին ես որոշում ընդունեցի թողնել կուսակցության նախագահի պաշտոնը, և գործունեության դաշտը զիջել երիտասարդ սերնդին»ՙ- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ասատրյանը։
Նրա խոսքով, դեկտեմբերի 2-ին, կուսակցության համագումարի ժամանակ որոշվել է ՀԵԿ նախագահ ընտրել Վահան Բաբայանին։
«Նոր առաջնորդը մեծ ներուժ ունի, և ես կարծում եմ, որ նրա ղեկավարությամբ կուսակցությունը մեծ վերելք կապրի և դուրս կգա քաղաքական դաշտ»,- ավելացրեց նա։
Միաժամանակ, Ասատրյանը նշեց, որ նոր առաջնորդի գալով, կուսակցությունը կդառնա երիտասարդ կադրերի «դարբնոց»։
Ասատրյանը նաև տեղեկացրեց, որ կուսակցության համագումարի ժամանակ նրան նշանակել են Հայաստանի երիտասարդական կուսակցության պատվավոր նախագահ։ Դրա հետ մեկտեղ, նա ավելացրեց, որ շուտով մտադիր է ստեղծել նոր կուսակցություն, քանի որ նրա տարիքն արդեն չի համապատասխանում երիտասարդական գաղափարախոսությանը։ --0—

