Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքի քաղաքապետն ապրիլի 24–ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
24.04.2025,
20:29
Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Գորդոն 2025թ․–ի ապրիլի 24–ը պաշտոնապես հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Գորդոն 2025թ․–ի ապրիլի 24–ը պաշտոնապես հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, գրում է Pasadena Now–ն։
«Փասադենան հայ ժողովրդի կողքին է։ Անհրաժեշտ է խոսել ճշմարտությունը, պայքարել ժխտման դեմ և թույլ չտալ նման վայրագությունների կրկնություն», – նշել է Գորդոն քաղաքային խորհրդի նիստի ժամանակ։
Փասադենայի քաղաքապետի խոսքով, այս հիշողությունը պետք է դառնա ոչ միայն անցյալի մասին մտորում, այև կոչ կառուցելու ապագա, որը հիմնված է արդարության, կարեկցանքի և ամուր խաղաղության վրա։