Եթե Հայաստանը հետ շրջվի իր դաշնակիցներից, դա դժվար թե օգուտ բերի հայ ժողովրդին․ Լավրով

01.07.2025, 11:19
Դժվար թե Հայաստանի ժողովրդին օգուտ բերի, եթե երկրի ղեկավարությունը որոշի հետ շրջվել իր եվրասիական հարևաններից և դաշնակիցներից, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստից հետո
Եթե Հայաստանը հետ շրջվի իր դաշնակիցներից, դա դժվար թե օգուտ բերի հայ ժողովրդին․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Դժվար թե Հայաստանի ժողովրդին օգուտ բերի, եթե երկրի ղեկավարությունը որոշի հետ շրջվել իր եվրասիական հարևաններից և դաշնակիցներից, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստից հետո։ 

«Մենք որևէ ճնշում չենք գործադրում Հայաստանի իշխող օղակների վրա, կսպասենք այս բոլոր հարցերի վերաբերյալ պարզաբանումների, բայց բոլորս հասկանում ենք, որ եթե Հայաստանը հետ շրջվի իր դաշնակիցներից, իր ամենամոտ գործընկերներից, հարևաններից, դա դժվար թե օգուտ բերի հայ ժողովրդին», - ասել է Լավրովը՝ մեկնաբանելով պաշտոնական Երևանի վերջին հայտարարությունները, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ-ի միջև, ինչպես նաև որոշել իր տեղը ՀԱՊԿ-ում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը :