Հայաստանի տնտեսությունում 2010թ.-ի հունվար-մարտ ամիսներին կատարած արտերկրյա ներդրումների ցուցանիշով Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում։
Հանրապետության ազգային վիճակագրության ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած տեղեկատվության համաձայն, ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում հայկական տնտեսության իրական հատված ՌԴ ներդրումների ընդհանուր ծավալը հասել է 51,9 մլն դոլարի, որից 42,2մլն դոլարը ուղիղ ներդրումներն են։
Դա կազմում է Հայաստանի արտասահմանյան ներդրումների ողջ ծավալի 32 տոկոսը և ուղիղ ներդրումների 36 տոկոսը՝ 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ տվյալ ցուցանիշները գրանցել են 56,7 տոկոսանոց, և 50,9 տոկոսանոց աճ՝ համապատասխանաբար։
Ռուս ներդրողներն իրենց միջոցների շուրջ 72,8 տոկոսը (37,8 մլն դոլար) ուղղել են էլեկտրոէներգիայի, գազի, տաք ջրի և գոլորշու արտադրության և տարածման ոլորտ, 15,4 տոկոսը (8 մլն դոլար)՝ կապի (հեռահաղորդակցության) ոլորտ, 10 տոկոսը (5,2 մլն)՝ բազային մետաղների արտադրության ոլորտ։
Ռուսաստանից ներդրումները նաև ուղղվել են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ հանգստի, զվարճանքի, մշակույթի և սպորտի կազմակերպումը (298,7 հազար դոլար), շինարարությունը՝ 270 հազար դոլար, մեծածախ առևտրի և միջնորդավորված առևտրի ոլորտը (առանց հաշվելու մեքենաների և մոտոցիկլերի առևտուրը)՝ 151 հազար դոլար, անշարժ գույքի հետ գործարքներին՝ 110,9 հազար դոլար։
Հայաստանի տնտեսություն արտասահմանյան ներդրումների համախառն ընդհանուր ծավալը 2010թ.-ի հունվար-մարտ ամիսներին 162,2 մլն դոլար է կազմել, որից 116,9 մլն դոլարը՝ իրական հատված կատարված ուղիղ ներդրումներն են։ -0-