ՀՀ նախագահը իշխական թևերին ու օլիգարխներին զգուշացրել է ձեռնպահ մնալ իրար դեմ հարձակումներից. թերթ

06.04.2010, 10:40
ՀՀ նախագահը իշխական թևերին ու օլիգարխներին զգուշացրել է ձեռնպահ մնալ իրար դեմ հարձակումներից. թերթ

ՀՀ նախագահը իշխական թևերին ու օլիգարխներին զգուշացրել է ձեռնպահ մնալ իրար դեմ հարձակումներից ու հրապարակային «ռազբորկաներից» գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Ըստ թերթի, սա հիմնավորել է արտաքին լուրջ մարտահրավերների ու ընդդիմության ակտիվացմամբ:

«Վերջին շրջանում մամուլը պարբերաբար անդրադառնում է  ներիշխանական հակասություններին, որոնք առայժմ հաջողվում է լուծել»,- գրում է թերթը: Մասնավորապես, ամիսներ առաջ Գագիկ Ծառուկյանի և ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի միջև ծագած միջադեպը հնարավոր եղավ հարթել միայն վերջինի հրապարակային ներողությունից հետո:

«Այսօր շատ է խոսվում նաև ԱԺ նախագահի և վարչապետի, ինչպես նաև տարբեր նախարարների, իշխանական կուսակցության ներկայացուցիչների միջև եղած հակասություններից»,- նշում է թերթը:-0-