ՀԺԿ-ն կվերանայի Հայկական ազգային կոնգրես մտնելու հնարավորությունը
Հայաստանի Ժողորդական ընդդիմադիր կուսակցությունը (ՀԺԿ) կվերանայի Հայկական ազգային կոնգրես (ՀԱԿ) մտնելու հնարավորությունը, հայտարարեց կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիճյանը։
Հայկական ազգային կոնգրես ստեղծելու առաջարկն արել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մայիսի 2-ին ելույթ ունենալով իր կողմանկիցներին համախմբող երկրորդ «Համազգային շարժման կոնգրեսում»։ Ընդ որում, նա չբացառեց, որ կոնգրեսն ապագայում կարող է դառնալ միակ կենտրոնամետ ուժը կամ կուսակցությունը։
«Մենք պետք է այդ առաջարկը քննարկենք, այսօր չարժե շուտափույթ որոշումներ կայացնել։ Չնայած, իհարկե, մենք ողջունում ենք ուժերի համախմբումը»,- ասաց Դեմիրճյանը։
Նրա խոսքերով, որևէ կուսակցության հետ միավորվելու հարցը ՀԺԿ-ի օրակարգում չկա։
«Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցությունների համախմբմանը մեկում, կարծում եմ՝ դեռ վաղ է այդ մասին խոսել։ Ծաղրահեղ դեպքում, մենք նման հնարավորություն չենք տեսնում, սակայն կողջունենք կուսակցությունների հզորացումը և ընդհանուր գաղափարախոսության շուրջ նրանց համախմբումը»,- ասաց Դեմիրճյանը։
Քաղաքական գործիչը նշեց, որ աննպատակահարմար է համարում, երբ 20-30 կուսակցություն ներկայացնում են մեկ սոցիալական խմբի շահերը։
«Կուսակցությունների միավորումն անհրաժեշտ է, բայց այդ գործընթացը պետք է հավասարակշռված լինի։ Առաջին հերթին պետք է միավորվեն ընդհանուր գաղափարախոսություն ունեցող ոչ մեծ կուսակցությունները»,- ասաց Դեմիճյանը։
Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը հիմնադրվել է 1998 թվականին Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի կողմից, ով 1999 թվականի հոկտմբերի 27-ին զոհվեց խորհրդարանում կազմակերպված ահաբեկչության հետևանքում։ Դրանից հետո կուսակցությունը ղեկավարեց նրա որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։ Կուսակցության շարքերում ընդգրկված է շուրջ 30 հազար մարդ։--0-

