2008 թվականին Հայաստանում կսկսի գործել 30 փորձնական ավագ դպրոց
2008 թվական սեպտեմբերից Հայաստանի ողջ տարածքում կսկսի գործել30 ավագ փորձնական դպրոց, որոնք կբարձրացնեն բարձր դասարանների կրթության որակը, հայտնեց Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վաչության պետ Նարինե Հավհաննիսյանը։
«Այս դպրոցներում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ միջոցները, բերվել է տեխնիկա և նոր կահույք, լաբորատորիաներն ապահովված սարքավորումներով։ Նաև կլուծվի հեռու գտնվող դպրոցների տրոնսպորտի և գիշերակացի խնդիրը»,-ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքերով, ավագ դպրոցներում դասավանդող բոլոր ուսուցիչները վերապատրաստում կանցնեն, որպեսզի ունենան համապատասխան գիտելիքներ և կարողանան դրանք ճիշտ մատուցել աշակերտներին։
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Հայաստանն անցյալ տարվանից անցել է 12-ամյա կրթության՝ 9 տարի ընդհանուր կրթություն և 3 տարի ավագ դպրոց։ Սա դպրոցականներին իրենց հետագա մասնագիտական կրթությունն ընտրելու հնարարավորություն կտա։
Նա հայտնեց, որ ծրագիրը կսկսի գործել 2008 թվականի սեպտեմբերից։ «Ընդհանրապես, մենք ավագ դպրոցում նախատեսում ենք երեք տարվա կրթություն, բայց այն աշակերտները, ովքեր ավագ դպրոց կգնան հաջորդ ուստարվա սեպտեմբերին, կսովորեն երկու տարի, այսինքն՝ 10-11 դասարաններ»,-ասաց Հովհաննիսյանը։
Ավագ դպրոցում կրթությունն անվճար կլինի։ Ամբողջ ռազմավարական ծրագրով նախատեսվում է հանրապետությունում ստեղծել 200 ավագ դպրոց՝ 11 ուղղություններով, մասնավորապես, ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, հումանիտար, արհեստագործական։
30 փորձնական դպրոցների բացումը ֆինանսավորվում է Հայաստանի պետական բյուջեի միջոցներով և Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրով։ Փորձնական դպրոցների ընդհանուր բյուջեն կազմում է 2 միլիարդ 617 միլիոն դրամ՝ մոտ 8,5 միլիոն դոլար։
2009 թվականի հուլիս-օգոստոսին, փորձնական փուլի արդյունենքրի ընդհանրացումից հետո, կառավարության որոշումով կհաստատվի այն դպրոցների ցուցակը, որոնք կառուցվածքային փոփոխության կենթարկվեն առաջին փուլում, ինչպես նաև նախապատրևաստական աշխատանքների գրաֆիկը։
Հայաստանի կառավարությունն ավագ դպրոցի ստեղծման ռազմավարական ծրագրին հավանություն է տվել 2008 թվականի մարտի 27-ին-0-

