ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

02.04.2008, 10:47
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել Մանվել Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմության կողմից փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում անցկացվող ցույցերը մարտի 1-2-ը վերածվել էին անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների։

Ընդդիմության ցույցերի ընթացքում ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը անցել է ընդդիմության կողմը, որը դժգոհություն է հայտնում նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ. ընտրություններին հաղթանակ է տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

ՀՀ գլխավոր դատախազության տվյալների համաձայն՝ անկարգությունների հետևանքով հրազենային և բեկորային վնասվածքներից զոհվել է յոթ քաղաքացի և ոստիկանության մեջ աշխատակից, վնասվածքներ է ստացել շուրջ 265 մարդ, այդ թվում նաև 210 ոստիկան։  --0--