Հայաստանի նախագահը մտադիր չէ երկարացնել ԱԴ ռեժիմը Երևանում

20.03.2008, 14:36
Հայաստանի նախագահը մտադիր չէ երկարացնել ԱԴ ռեժիմը Երևանում
Հայաստանի նախագահը մտադիր չէ երկարացնել ԱԴ ռեժիմը Երևանում

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ երկարացնել արտակարգ դրության ռեժիմը Երևանում։

Երևանում 20 օրով արտակարգ դրություն մտցվել է մարտի 1-ից՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով՝ կապված ընդդիմության հանրահավաքների հետ, որոնք  բողոքում էին նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

«Ես որևէ գործոն կամ առիթ չեմ տեսնում՝ ԱԴ ռեժիմի երկարացման համար, և վաղվանից այդ ռեժիմը չի գործի»,- հինգշաբթի նախագահն ասաց լրագրողներին։

 Նախագահը վստահություն հայտնեց, որ ինչպես ցույց տվեցին անցած իրադարձությունները, արտակարգ դրություն մտցնելը թույլ տվեց խուսափել լուրջ ցնցումներից։

«ԱԴ մտցնելուց հետո երկրում իրավիճակը հանդարտվեց և թույլ տվեց կոնկրետ գործողությունների միջոցով կայունացնել իրավիճակը»,-ասաց Քոչարյանը։

Նրա խոսքերով, ԱԴ 20 օրերի ընթացքում խախտումներ չեն գրանցվել, Բանակն ու Ոստիկանությունը զսպվածություն են ցուցաբերել, իսկ բնակչությունը ըմբռնումով է մոտեցել բոլոր միջոցառումներին։

Նախագահը նշեց, որ ԱԴ գործելու ընթացքում փորձեր են արվել պակասեցնել զինվորականների  քանակը, և երկու անգամ ռեժիմը թեթևացվել է։

«Հայաստանի բոլոր պետական մարմիններն աշխատում են անխաթար, կյանքը մտնում է սովորական հունի մեջ, և մեզ մի խնդիր է մնում՝ հաստատել երկրի լիարժեք կառավարումը»,-ասաց Քոչարյանը։

Նախագահն ընդգծեց իրավիճակը կայուն դրության հասցնելու անհրաժեշտությունը, բայց նաև նշեց, որ հարցի բարոյական կողմը դեռ մնում է չլուծված։

«Մենք պետական կառավարման համակարգը պետք է հասցնենք նորմալ և հանգիստ վիճակի, որպեսզի ես երկիրը հանգիստ փոխանցեմ հաջորդ նախագահի կառավարմանը»,-ասաց Քոչարյանը։

Հայկական ընդդդիմությունը՝ Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, փետրվարի 20-ից Երևանում բողոքի ցույցեր էր կազմակերպում, որոնք մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների և ցուցարարների և իրավապահների միջև ընդհարման, որի արդյունքում մահացավ մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, ավելի քան 233 մարդ վիրավորվեց։-0-