Հայաստանի ԱԳՆ ղեկավարը չբացառեց արտաքին քաղաքականության մեջ շեշտադրումների փոփոխության հնարավորությունը
19.03.2008,
19:14
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը չբացառեց արտաքին քաղաքականության մեջ շեշտադրումների փոփոխության հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը չբացառեց երկրի արտաքին քաղաքականության մեջ շեշտադրումների փոփոխության հնարավորությունը։
«Միջազգային իրավիճակը ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև գլոբալ իմաստով այնպես արագ է փոփոխվում, որ արտաքին քաղաքականությունը պետք է ճկունություն դրսևորի։ Ես չեմ բացառում արտաքին քաղաքականության մեջ շեշտադրումների փոփոխությունը՝ կախված իրավիճակից»,-ասաց Օսկանյանը ՀՀ Ազգային ժողովում՝ կառավարական ժամի ընթացքում։
Հայաստանը կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն է վարում՝ զարգացնելով ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ և բարեկամական հարաբերություններ պահելով համաշխարհային քաղաքականության հիմնական ուժային կենտրոնների հետ։-0-

