Հայկական ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվել են ընդունել իշխանությունների ծանուցումը՝ հանրահավաքի չարտոնված լինելու վերաբերյալ

22.02.2008, 16:51
Հայկական ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվել են ընդունել իշխանությունների ծանուցումը՝ հանրահավաքի չարտոնված լինելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայկական ընդդիմության ներկայացուցիչները հրաժարվել են ընդունել իշխանությունների ծանուցումը՝ հանրահավաքի չարտոնված լինելու վերաբերյալ։

Ինչպես դեպքի վայրից հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը, ոստիկանները հանրահավաքի մասնակիցներին ծանուցում են ներկայացրել այն մասին, որ հանրահավաքը արտոնված չէ։

Սակայն հանրահավաքի կազմակերպիչները հրաժարվել են այն ընդունել։ Ինչպես նշեց նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից մեկը՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը, «նրանք չեն ընդունում այս ծանուցման իրավազորությունը, քանի որ երկրում միակ իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանն է»։

Իրենց հերթին ոստիկանության աշխատակիցները նշել են, որ հանրահավաքի կազմակերպիչների նկատմամբ կիրառվելու են օրենքով նախատեսված պատժամիջոցներ։

Երևանում շարունակվում է ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների բողոքի ակցիան. նրանք պահանջում են վերանայել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները։

Երևանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում տեղադրվել են մոտ 20 վրաններ, որոնց մեջ են Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն անցկացրել ողջ գիշերը։

Հայաստանի ԿԸՀ տվյալներով, քվեաթերթիկների 100 %-ը մշակելուց հետո ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է ընտրողների ձայների 52,86%-ը, իսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 21,5%-ը։--0—