Առատ ձյունը չի խանգարել Հայաստանի ճանապարհներին ավտոտրանսպորտի տեղաշարժին

13.02.2008, 14:04
Առատ ձյունը չի խանգարել Հայաստանի ճանապարհներին ավտոտրանսպորտի տեղաշարժին
Առատ ձյունը չի խանգարել Հայաստանի ճանապարհներին ավտոտրանսպորտի տեղաշարժին

Երեքշաբթի օրվանից Հայաստանում չդադարող առատ ձյունը դժվարություններ չի առաջացրել հանրապետության տարածքի ճանապարհներին ավտոտրանսպորտի տեղաշարժի համար, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Հայավտոճանապարհներ» ՓԲԸ մամուլի ծառայությունից։

«Այս պահի դրությամբ բոլոր միջպետական մայրուղիները և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են, և տրանսպորտային հոսքը շարժվում է առանց խնդիրների», - տեղեկացրեց գործակալության զրուցակիցը։

«Հայավտոճանապարհներ» ՓԲԸ-ից տեղեկացրեցին, որ հանրապետությունում  տեղումներն այնքան առատ չեն, որպեսզի տրանսպորտի տեղաշարժման դժվարություններ առաջացնեն։

Հայհիդրոմետ ծառայության տվյալներով, մինչև շաբաթվա վերջը հանրապետությունում կանխատեսում են ձյան տեղումներ՝ պայմանավորված հարավ-արևելյան միջերկրածովյան օդային հոսանքով։-0-