Հայ ժողովուրդը պետք է ինքը գնահատի նախագահական ընտրությունների արդյունքները. նախագահի թեկնածու

11.02.2008, 16:02
Հայ ժողովուրդը պետք է ինքը գնահատի նախագահական ընտրությունների արդյունքները. նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայ ժողովուրդը պետք է ինքը գնահատի նախագահական ընտրությունների արդյունքները, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցությունից նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը։

«Հայ ժողովուրդն ի վիճակի է ինքնուրույն գնահատել ընտրությունների արդյունքները։ Հայաստանը փոքր երկիր է, և ընտրությունների հաջորդ օրն արդեն պարզ կլինի, թե դրանք ինչպես են ընթացել»,- հայտարարեց նա։

Հարությունյանի կարծիքով, միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականները կախված են նրանց քաղաքական նախընտրություններից։ «Դա ակնհայտորեն տեսանելի էր Վրաստանի նախագահական ընտրությունների օրինակով»,- ասաց նա։

Նախագահական ընտրությունները Հայաստանում նշանակված են փետրվարի 19։  Դրանց մասնակցում է ինը թեկնածու։--0—