Երևանում տեղադրում են երկրի գլխավոր տոնածառը
07.12.2007,
17:38
Երևանում տեղադրում են երկրի գլխավոր տոնածառը
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Երևանում Հանրապետության հրապարակում տեղադրում են ամանորյա տոնածառը։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց քաղաքապետարանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության ղեկավար Կամո Մովսիսյանը, տոնածառը կունենա 30 մետր բարձրություն։ «Ամանորյա գեղեցկուհին կհավաքվի Գորիսից բերված կենդանի եղևնու տերևներից»,-ասաց նա։
Մովսիսյանի խոսքերով, տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 20-ին։ «Մայրաքաղաքի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնական միջոցառումները կսկսվեն դեկտեմբերի 31-ին և կավարտվեն հունվարի 6-ին՝ Ծննդյան տոնի օրը»։—0--

