Հայաստանը ռուսական 102-րդ ռազմական բազան համարում է ազգային անվտանգության տարր. վարչապետ

30.11.2007, 11:45
Հայաստանը ռուսական 102-րդ ռազմական բազան համարում է  ազգային անվտանգության տարր. վարչապետ

Հայաստանը պետությունում տեղաբաշխված ռուսական 102-րդ ռազմական բազան համարում է իր ազգային անվտանգության տարր, հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը՝ ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

«Մենք կարծում ենք, որ այսօր Հայաստանն ունի արտաքին սպառնալիք, և, առաջին, հերթին, ռուսական ռազմական բազան նախատեսված է այդ սպառնլիքի չեզոքացման համար», - ասել է Սարգսյանը հանդիպման ընթացքում, որը ուշ գիշեր ցուցադրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Նրա խոսքերով, Ադրբեջանի կողմից անընդհատ ուրճացվող ասեկոսներն այն մասին, որ ռուսական ռազմական բազան մասնակցում է ինչ-որ այլ գործողությունների կամ ինչ-որ մակարդակով աջակցում է հայկական դիրքորոշման խստացմանը Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների հարցում, չի համապատասխանում իրականությունը։

«Ռուսական ռազմական բազան երբեք ոչ մի կապ չի ունեցել Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների հետ», - ասել է Սարգսյանը։

Նրա խոսքերով, 90-ական թթ.-ի սկզբին Հայաստանը, ի տարբերությունում հետխորհրդային այլ պետությունների, Ռուսաստանի հետ հավասար կիսել է պետության տարածքում գտնվող խորհրդային զորքի սպառազինումը, որի արդյունքում ստեղծվել է ռուսական ռազմական բազան։ «Ես կարծում եմ, որ այն ժամանակ մենք ճիշտ ենք վարվել», - ասել է նա։

Սարգսյանը նշել է, որ Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազայի առկայությունը նպատակահարմար է։

«Կարծում եմ, որ դա մեր գործն է, թե կոնկրետ որ բազան պետք է գտնվի Հայաստանում», - ընդգծել է Հայաստանի վարչապետը։-0-