Բակո Սահակյանին հանձնվել է ԼՂՀ նախագահի վկայականը

04.09.2007, 15:52
Բակո Սահակյանին հանձնվել է ԼՂՀ նախագահի վկայականը
Բակո Սահակյանին հանձնվել է ԼՂՀ նախագահի վկայականը

Ստեփանակերտում երեքշաբթի ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում նորընտիր նախագահ Բակո Սահակյանին շնորհվել է ԼՂՀ նախագահի վկայական, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից։

Հուլիսի 19-ին Լեռնային-Ղարաբաղում տեղի ունեցած հերթական նախագահական ընտրություններում հաղթեց ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Բակո Սահակյանը։ Հանրապետության ԿԸՀ տվյալներով, նրա օգտին քվեարկել է 59 հազ. 326 քաղաքացի, կամ ընտրողների ընդհանուր թվի (92 հազ. 114 մարդ) 85,12%-ը։ Նրա գլխավոր մրցակիցն էր Մայիս Մայիլյանը, որը հավաքեց 12,53%։

Նախագահական ընտրություններին հետևում էր տարբեր երկրներից ժամանած ավելի քան 100 դիտորդ, մասնավորապես, Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Մակեդոնիայից, Սերբիայից, Չեխիայից, ինչպես նաև՝ Աբխազիայից, Հարավային Օսեթիայից և Պրիդնեստրովյան Մոլդավական Հանրապետությունից։–0—