Նախնական տվյալներով, Ղարաբաղի նախագահական ընտրությունների առաջատարն է Բակո Սահակյանը

20.07.2007, 11:12
Նախնական տվյալներով, Ղարաբաղի նախագահական ընտրությունների առաջատարն է Բակո Սահակյանը
Նախնական տվյալներով, Ղարաբաղի նախագահական ընտրությունների առաջատարն է Բակո Սահակյանը

 Նախնական տվյալներով, նախօրեին տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի ընտրություններում, զգալի առավելությամբ, առաջատարն է ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանը։

Ինչպես Ստեփանակերտից տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, ԼՂՀ ԿԸՀ-ում ուրբաթ՝ տեղական ժամանակով ժամը 10։00-ին հրապարակված նախնական տվյալների համաձայն, Բ. Սահակյանի օգտին քվեարկել է 57 828 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 85,42%-ը։

Երկրորդ տեղում է փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը, որին ձայն է տվել   8270 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 12,21%-ը։

Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աբգարյանի օգտին քվեարկել է 856 մարդ կամ ընտրողների 1,26%-ը, ԼՂՀ Կոմկուսի նախագահ, ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար Հրանտ Մելքումյանի օգտին՝ 539 մարդ կամ 0,8%-ը, Արցախի պետական համալսարանի դասախոս Վանյա Ավանեսյանի օգտին՝ 202 մարդ կամ 0,3%-ը։ 

ԼՂՀ Կետրանական ընտրական հանձնաժողովի տեղեկատվության համաձայն, ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 71 285 մարդ, այսինքն, ընտրողների 77,36%-ը։--0--