Երևանի կառավարական շենքում վերականգնվել է նորմալ աշխատանքային ռեժիմը

10.07.2007, 18:55
Երևանի կառավարական շենքում վերականգնվել է նորմալ աշխատանքային ռեժիմը
Երևանի կառավարական շենքում վերականգնվել է նորմալ աշխատանքային ռեժիմը

Վերականգնվել է Երևանի կենտրոնում գտնվող թիվ 3 կառավարական շենքում տեղակայված մի շարք նախարարությունների նորմալ աշխատանքային ռեժիմը։ Այս մասին դեպքի վայրից տեղեկացրեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։.

Շենքում տեղակայված նախարարությունների աշխատանքը մի քանի ժամով ընդհատվել էր Առողջապահության նախարարությունում տեղակայված ռումբի հետ կապված կեղծ ահազանգի պատճառով։

Հայաստանի փրկարար ծառայության տեղեկությունների համաձայն, տեղակայված ռումբի մասին ահազանգը հերթապահ բաժանմունքում ստացվել էր տեղական ժամանակով 14.13-ին։

Նախարարությունների բոլոր աշխատակիցները տեղահանվել էին, իսկ շենքը խուզարկվել է Ոստիկանության և հատուկ վարժեցված շների կողմից։ Տեղադրված ռումբի հետքեր չեն հայտնաբերվել։ Զանգողի անձը դեռևս պարզված չէ։

Յոթ հարկանի թիվ 3 կառավարական շենքում են տեղակայված գյուղատնտեսության, առողջապահության,  կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի, քաղաքաշինության, մշակույթի, բնապահպանության նախարարությունները, ինչպես նաև Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։–0—