Փաշինյանն ու Պուտինը քննարկել են կորոնավիրուսի տարածմանն հակազդելու միջոցները

06.04.2020, 14:05
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի տարածմանն հակազդելու միջոցները
Փաշինյանն ու Պուտինը քննարկել են կորոնավիրուսի տարածմանն հակազդելու միջոցները
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են կորոնավիրուսի տարածմանն հակազդելու միջոցները։

Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, երկու երկրների առաջնորդները քննարկել են ձեռնարկվող միջոցառումները, որոնք ուղղված են կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածմանն հակազդելուն։

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում մեծ երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին` ցուցաբերած օգնության համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարել երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մասով փոխգործակցությանը վերաբերող հրատապ հարցերին։ Համաձայնեցվել է առաջիկա շփումների ժամանակացույցը։–0–