440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Ռոբերտ Քոչարյանն այցելել է «Լազարևյան ակումբի» առաջին նիստին և խոսել հայ–ռուսական հարաբերությունների մասին

19:39
30 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուրբաթ այցելել է Երևանում անցկացված «Լազարևյան ակումբի» առաջին նիստին։

ՌԴ Դաշնային խորհրդի պետական դումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հոկտեմբերին ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ հանդես էր եկել Հայաստանի հետ համագործակցության նոր հարթակի` «Լազարևյան ակումբի» ստեղծման նախաձեռնությամբ։

Իր ելույթի ընթացքում Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններին։

Առանձնահատուկ հոգատարություն

«Հայ–ռուսական հարաբերություններն առանձնահատուկ հոգատարության կարիք ունեն։ Զգալի սպառնալիք են ներկայացնում Հայաստանի և հայության համար ավանդական դարձած աշխարհաքաղաքական առաջնահերթությունների վերանայման` ուղիղ կամ անուղղակի կոչերը, անգամ եթե դրանք դեռ կյանքի չեն կոչվել», – ասաց նա։

Այս կապակցությամբ Քոչարյանը հայտարարեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն ու սոցիալական ցանցերն այսօր մեծ հնարավորություններ են ընձեռում հասարակական տրամադրության մանիպուլյացիայի համար։

«Դրանք թույլ են տալիս մեր հասարակություններում ներառել միմյանց նկատմամբ կասկածի և անվստահության տարրեր, ինչն անհապաղ կհանգեցնի մեր բազմամյա կապերի էրոզիայի», – նշեց նախկին նախագահը։

Ե՞րբ է ավարտվում բարեկամությունը

«Ցանկացած բարեկամություն պահանջում է ջանքեր, այն առնվազն ունի մեր էներգիայի, ժամանակի և էմոցիաների կարիքը։ Բարեկամությունն, իհարկե, ունի նաև իներցիա, սակայն միայն դրանով չի կարող զարգանալ և կայուն լինել։ Հիշեք, թե որքան շատ ընկերներ ենք մեր կյանքում կորցրել, քանի որ չենք գործադրել բավարար ջանք` պահպանելու համար»,– նշեց Քոչարյանն` ավելացնելով, որ բարեկամությունը երկկողմանի երթևեկությամբ փողոց է։

«Բարեկամությունը դադարում է այն ժամանակ, երբ հայտնվում են կասկածներ անկեղծության, ընկերների մտադրությունների հարցում, և երբ կողմերից մեկը ձգտում է ստանալ ավելի շատ, քան պատրաստ է տալ», – ասաց երկրորդ նախագահը։

Հայ–ռուսական աննախադեպ հարաբերությունները

«Դժվար է և ձեռնտու չէ բարեկամություն անել միշտ խնդրողների, աներեսների և տրտնջողների հետ։ Նման հարաբերությունները միշտ վերափոխվում են` դառնալով վասալային կամ նյարդայնացնող։ Դա ճշմարիտ է ոչ միայն անձնական, այլև միջպետական հարաբերություններում։ Հենց այստեղ`միջպետական հարաբերություններում, մենք պետք է լինենք հասկանալի, կանխատեսելի, հուսալի և պետքական գործընկերներ միմյանց համար», – հայտարարեց երկրորդ նախագահը։

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի և Ռուսաստանի բարեկամական հարաբերությունները պետական շահերի սինթեզ է և մարդկային գործոնի խորը ներթափանցում երկու հասարակությունների փոխհարաբերություններում։

«Ես չեմ կարող գնտել այլ երկրների օրինակ, որոնք ունեն այդ գործոնների այդքան ուժեղ համադրություն, ինչպես Հայաստանի և Ռուսաստանի դեպքում է։ Պարզապես նայեք քարտեզին, գրեթե չկան նման օրինակներ։ Այդ հարաբերությունները մենք ժառանգել ենք և պետք է գործադրենք ամենօրյա ջանքեր` դրանք պահպանելու և զարգացնելու համար», – ընդգծեց նա։

Ռոբերտ Քոչարյանը նաև նշեց, որ կցանկանար, որպեսզի «Լազարևյան ակումբը» դառնար նման գործունեության առանցքային գործիքներից մեկը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց ավելի մեծ ծավալով մասնակցել հետագա նիստերին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա