626.18
7.15
516.99
+33
Եղանակը Երևանում
Հայ

Հինգ ամենահաճախ տրվող հարցերը պարբերական հիվանդության մասին. պատասխանում են փորձագետները

19:18
15 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Պարբերական հիվանդությունը կամ ընտանեկան միջերկրածովյան տենդը (FMF) մինչև հիմա համարվում է ամենաառեղծվածային և բարդ ախտորոշվող հիվանդություններից մեկը։ «Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգ ամենահաճախ տրվող հարցերը պարբերական հիվանդության մասին, որոնց պատասխանները պետք է իմանալ։ Գործակալությունը ներկայացնում է հեղինակավոր, փորձագիտական կարծիքներ, մասնավորապես` Հայաստանի գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանի և Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ–գենետիկ Աննա Եղիազարյանի կարծիքը։

1. Պարբերական հիվանդություն ունեն միայն հայե՞րը

Ոչ։ Պարբերական հիվանդությունը հիմնականում ախտորոշվում է այն ժողովուրդների ներկայացուցիչների մոտ, որոնց նախնիներն ապրել են Միջերկրական ծովի ավազանում` հայեր, հրեաներ և արաբներ։ Այդ պատճառով այս հիվանդությունը երբեմն անվանում են «հին ազգերի» հիվանդություն։ Այլ ազգերի մոտ այս հիվանդությունը հանդիպում է չափազանց հազվադեպ` միայն դեպքերի 6%–ի պարագայում, այն դեպքում, երբ պարբերական հիվանդություն ախտորոշվում է ամեն 16–րդ հայի մոտ։ Այդուհանդերձ, մասնագետները պնդում են, որ ճիշտ չէ այդ հիվանդությունն անվանել «հրեական» կամ «հայկական»։ Որոշ տվյալներով, ընտանեկան միջերկրածովյան տենդը (FMF) սկսել են «հայկական» անվանել Ֆրանսիայում, որտեղ այն շատ տարածված էր հայերի շրջանում, ովքեր փախչել են 1915թ.–ի Հայոց ցեղասպանությունից հետո։

2. Պե՞տք է դիմել բժշկի` պարբերական հիվանդությունն ախտորոշելու համար, եթե նոպաներն ինքնուրույն անցնում են

Բոլոր բժիշկների կարծիքով, դա շատ վտանգավոր մոլորություն է։ Չնայած պարբերական հիվանդության նոպաները տևում են 1–4 օր և անցնում են առանց բուժման, իսկ դրանց արանքում մարդն իրեն գրեթե առողջ է զգում, չի կարելի անտեսել հիվանդությունն ու զբաղվել ինքնաբուժմամբ կամ պարզապես դիմանալ։ Պարբերական հիվանդությունը կարող է հանգեցնել բարդությունների, որոնք կարող են մահվան պատճառ դառնալ, մասնավորապես կարող է առաջանալ ամիլոիդոզ։ Այն կարող է հանգեցնել հյուսվածքների և օրգանների, առավել հաճախ`երիկամների ֆունկցիաների աստիճանական խանգարման։

новартис

3. Պարբերական հիվանդությունը բուժվու՞մ է

Ցավոք, ոչ։ Հիվանդությունը քրոնիկ է և իրեն զգացնել է տալու ողջ կյանքի ընթացքում` մեծ կամ փոքր ինտենսիվությամբ։ Սակայն բուժման ճիշտ կազմակերպման և բժիշկների խորհուրդներին հետևելու դեպքում ընտանեկան միջերկրածովյան տենդով տառապող հիվանդները կարող են վարել սովորական կենսակերպ, որը կարող է խախտվել միայն նոպաների ընթացքում։

4. Որո՞նք են պարբերական հիվանդության հիմնական ախտանիշերը

Այս հիվանդությունը շատ նենգ է, քանի որ տարբեր մարդկանց մոտ և անգամ նույն մարդու մոտ ողջ կյանքի ընթացքում ախտանիշերը փոխվում են։ Հիվանդության հիմնական ախտանիշերն են մարմնի ջերմաստիճանի պարբերական բարձրացումը, որը կարող է ուղեկցվել ցավերով որովայնի, կրծքավանդակի շրջանում, հոդացավերով, երբեմն կարող է ցավ լինել սրտի շրջանում։ Առավել հաճախ, հիվանդների գրեթե 90%–ի մոտ, գրանցվում են ուժեղ ցավեր որովայնի շրջանում։ Կրծքավանդակի շրջանում ցավի նոպաներ լինում են հիվանդների 20–40%–ի մոտ, հոդացավեր` 50–60%–ի մոտ։ Նոպաները կարող են շատ ցավոտ լինել։ Հանդիպում են նաև հիվանդության կոմբինացված դրսևորումներ։ Հազվադեպ հիվանդությունն արտահայտվում է մաշկի և այլ օրգանների վրա։ Վաղ փուլերում, հատկապես` փոքրիկների մոտ, կարող է գրանցվել միայն ջերմաստիճանի բարձրացում։

новартис

5. Ինչպե՞ս է ախտորոշվում պարբերական հիվանդությունը

Պարբերական հիվանդությունը մոնոգեն հիվանդություն է, որի հիմքում ընկած են MEFV գենի մուտացիաները, որոնք պատասխանատու են պիրին սպիտակուցի սինթեզի համար, որն արձագանքում է օրգանիզմում առկա բորբոքային պրոցեսների վրա։ Հիվանդությունը հնարավոր է ախտորոշել միայն գենետիկ անալիզի միջոցով։ Նման ուսումնասիրության հիմք կարող են ծառայել նոպաները, որոնք ուղեկցվում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, ցավերով որովայնի, կրծքավանդակի շրջանում, ինչպես նաև ցավերով և այտուցներով խոշոր հոդերի շրջանում։ Նոպաների տևողությունը կազմում է միջինը մի քանի ժամից մինչև 3–4 օր, իսկ դրանց հաճախականությունը տատանվում է շաբաթական մեկ անգամից մինչև 1–2 նոպա տարվա ընթացքում։ Անհրաժեշտ է դիմել բժշկի տենդի պարբերաբար կրկնվելու և թվարկված ախտանիշերից գոնե մեկի դեպքում։ Ինչ վերաբերում է կլինիկական ախտորոշմանը, ապա անհրաժեշտ է հետևել պացիենտի վիճակին նոպայից և դրանից անմիջապես հետո։ Ռենտգենոլոգիական, ուլտրաձայնային ախտորոշման, ինչպես նաև արյան անալիզի միջոցով որոշվում է բորբոքային պրոցեսների առկայությունը։ Անհրաժեշտ է նաև անպայման ստուգել երիկամները։ Ընդհանուր առմամբ սա կլինիկա–գենետիկ անալիզ է, որից հետո արդեն դրվում է ախտորոշումը։

* Օգտագործված լուսանկարներում պատկերված չեն իրական պացիենտներ

арм новартис дийсклеймер

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:25
01 Հունիսի 2021
Ինչպե՞ս երեխայի մոտ հայտնաբերել պարբերական հիվանդության ախտանիշներն ու խուսափել բարդություններից
Պարբերական հիվանդությունը, որը հանգեցնում է վտանգավոր բարդությունների, հիմնականում սկսում է դրսևորվել վաղ տարիքում։ Այդ պատճառով շատ կարևոր է ժամանակին ախտորոշել այն երեխաների մոտ
20:17
27 Ապրիլի 2021
7 կարևոր փաստ պարբերական հիվանդության մասին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 7 կարևորագույն փաստ պարբերական հիվանդության մասին, որոնք պետք է իմանալ
13:00
05 Հունվարի 2021
5 հրատապ քայլ պարբերական հիվանդության ախտանիշները հայտնաբերելուց հետո
Ներկայացնում ենք 5 հրատապ քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն պարբերական հիվանդության ախտանիշները հայտնաբերելուց հետո
17:20
29 Դեկտեմբերի 2020
Յուրաքանչյուր 16-րդ հայ պարբերական հիվանդություն ունի. ո՞րն է վաղ ախտորոշման օգուտը
«Նովոստի – Արմենիա» գործակալության «Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում հիվանդությանը վերաբերող հարցերին է պատասխանում Բժշկական գենետիկայի և առաջնային առողջության պահպանման կենտրոնի բժիշկ–գենետիկ Աննա Եղիազարյանը
15:17
29 Դեկտեմբերի 2020
12 կարևոր հարց պարբերական հիվանդության մասին
Ինչո՞վ է վտանգավոր պարբերական հիվանդությունը, ինչպե՞ս է այն դրսևորվում, ինչ միջոցներ կան այսօր դրա ախտորոշման և բուժման համար: Այս հարցերին «Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում կպատասխանի մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը
17:00
22 Դեկտեմբերի 2020
10 միֆ պարբերական հիվանդության մասին (ընտանեկան միջերկրածովյան տենդ)
Փորձել ենք պարզել պարբերական հիվանդության հետ կապված ամենատարածված միֆերը
13:05
24 Նոյեմբերի 2020
«Ընտանեկան գործեր» կամ ինչու՞ է այդքան կարևոր պարբերական հիվանդության ճիշտ ախտորոշումը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը զրուցել է Տիգրանի հետ, ում մոտ վաղուց ախտորոշվել է պարբերական հիվանդությունը, նա շատ բան կարող է պատմել
13:00
24 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է պարբերական հիվանդությունը, և ինչու՞ է այն մահացու վտանգավոր
Պարբերական հիվանդությունն ամենախորհրդավոր և մինչ օրս մինչև վերջ չուսումնասիրված հիվանդություններից մեկն է։ Չնայած հայ բժիշկները սկսել են ուսումնասիրել այն դեռևս միջնադարում, յուրաքանչյուր հիվանդի հստակ ախտորոշումը մինչև հիմա իսկական գլխացավանք ու փորձություն է բժիշկների համար