Սերժ Սարգսյանը նշել է ղարաբաղյան հակամարտության լուծման պայմանը

12.02.2018, 19:13
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն Ադրբեջանի` անիրատեսական սպասումներից հրաժարվելու դեպքում:
Սերժ Սարգսյանը նշել է ղարաբաղյան հակամարտության լուծման պայմանը
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն Ադրբեջանի` անիրատեսական սպասումներից հրաժարվելու դեպքում, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր բուլղարացի գործընկեր Ռումեն Ռադևի` Հայաստան կատարած այցի արդյունքներով հրավիրված ճեպազրույցում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության համագումարում Երևանն անվանել է ադրբեջանական պատմական տարածք և ասել, որ այդ հողերի վերադարձն Ադրբեջանի համար ռազմավարական և քաղաքական նպատակ է։

Загружается новость ... "Право"

«Քանի դեռ նրանք շարունակում են զառանցել Զանգեզուրի և Երևանի զավթման մասին, մենք չենք կարող հույսեր ունենալ, որ հարցը կարող է լուծվել»,– ասել է նախագահը։

Նրա խոսքով, հարցի լուծումը կախված չէ նրանից, թե Ադրբեջանում կանցկացվեն արդյո՞ք, նախագահական կամ խորհրդարանական ընտրություններ, կլինեն դրանք արտահե՞րթ, թե՞ ոչ։

«Անցած տարիների ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել խաղալ ճանապարհով լուծել խնդիրը, բայց, ցավոք, այդ երկրի գործունեությունը նպաստել է նրան, որ այժմ խոսվում է միայն բաց թողած հնարավորությունների մասին։ Շատ անգամ եմ հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների շրջանակում ակտիվացնել բանակցությունները, նվազեցնել լարվածությունը և հասնել խնդրի լուծման։ Ցավոք, մեր ասածը շարունակում է ցանկություն մնալ»,– ասել է Սարգսյանը։

Նա շնորհակալություն է հայտնել Ռադևին ղարաբաղյան հարցի շուրջ հավասարակշռված դիրքորոշման համար և, մասնավորապես, նշել է, որ Բուլղարիան միշտ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է եղել։ -0-