Ռոգոզինը պետգործչին անհարիր հռետորություն է կիրառում. ՀՀ ԱԳՆ

15.04.2016, 15:07
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը պետական գործչին անհարիր հռետորություն է կիրառում:
Ռոգոզինը պետգործչին անհարիր հռետորություն է կիրառում. ՀՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը պետական գործչին անհարիր հռետորություն է կիրառում, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Ապրիլի 8–ին ՌԴ վարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի Ադրբեջանին սպառազինություն մատակարարել առկա պայմանավորվածությունների շրջանակում։ Ավելի ուշ Ռոգոզինն «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ոչ կոռեկտ ձևակերպումներ է օգտագործել` խոսելով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի և այդ առիթով Հայաստանի դժգոհության մասին։

«Նման ոճը չի կարող բնորոշ լինել պետական գործչին, և չեմ կարող նմանատիպ ոճ կիրառել պատասխանի համար»,– ասաց Քոչարյանը։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ –0–