ԼՂՀ նախագահը հետմահու պարգևատրել է նախօրեին զոհված զինծառայողին

21.05.2014, 18:02
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N  զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
ԼՂՀ նախագահը հետմահու պարգևատրել է նախօրեին զոհված զինծառայողին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N  զորամասի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արթուր Օհանջանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Այս մասին հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 20–ին ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային ուղղությամբ գտնվող ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի պաշտպանական հատվածի մարտական դիրքում հակառակորդի գնդակոծման հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել զինծառայող, 20–ամյա Արթուր Օհանջանյանը։

Միջադեպի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն։ -0-