Ստեփանակերտում ամփոփվել են Ղարաբաղի նարդու առաջնության արդյունքները

16.11.2010, 13:51
Ստեփանակերտում ամփոփվել են Ղարաբաղի նարդու առաջնության արդյունքները
Ստեփանակերտում ամփոփվել են Ղարաբաղի նարդու առաջնության արդյունքները

Ղարաբաղի նարդու հանրապետական առաջնության արդյունքներն ամփոփվել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի Շախմատի կենտրոնական տանը, Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը՝ հղում անելով ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեին։

Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են Շուշի քաղաքի ներակայացուցիչներ՝ Ահարոն Դադայանը և Բոկա Փարսադանյանը, առաջնության երրորդ մրցանակակիր է դարձել ստեփանակերտցի նարդիստ Գրիգորի Առաքելյանը։

Մրցումներին 18 նարդիստ է մասնակցել, ովքեր ներգրավված էին երեք ենթախմբերում։

Նարդու հանրապետական առաջնությունը կազմակերպվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախաձեռնությամբ։ -0-