Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում անցկացված ԵԱՀԿ դիտարկումն անցել է առանց միջադեպերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի ԵԱՀԿ առաքելության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում անցկացված պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպերի, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, պլանային դիտարկումն անցկացվել է Ասկերանի ուղղությամբ:
«ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Ժասլան Նուրտազինը (Ղազախստան): Դիտարկումն անցել է ըստ սահմանված ժամանակացույցի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: -0-