Ղարաբաղի նախագահը Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնելու միակ միջոցը համարում է Արցախի և Հայաստանի ամրապնդումը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Արցախի և Հայաստանի ամրապնդումը համարում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի հավերժացնելու միակ միջոց։
«Այսօր ոչ միայն Լեռնային Ղարաբաղն է կիսում 20 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության վիշտը։ Այս վիշտը մեզ հետ կիսեց ողջ քաղաքակիրթ աշխարհը», - կիրակի լրագրողներին հայտարարել է ԼՂՀ նախագահը՝ Ստեփանակերտի Հուշահամալիր այցի ընթացքում։
Նրա խոսքերով, այդ ողբերգությունը տեղի ունեցավ ղարաբաղյան ազատագրական շարժման ամենաթեժ պահին։
«Մեր անկոտրում կամքի և միասնության շնորհիվ մենք կարողացանք ինչ-որ աստիճանով հաղթահարել այս ողբերգությունը։ Իրենց մշտական մասնակցությամբ Սփյուռքի մեր հայրենակիցները տարիների ընթացքում ապացուցում էին, թե որքանով են պատրաստ մասնակցել մեր երկու երկրների տնտեսությունների զարգացման, մեր Հայրենիքի բարեկարգման և բարգավաճման գործին», - նշել է Սահակյանը։
ԼՂՀ նախագահի խոսքերով, մենք ականատեսն ենք, թե ինչպիսի վերաբերմունք ցուցաբերեց Սփյուռքը երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում, և այսօր այն պատրաստ է իր ներդումը բերել աղետի հետևանքները վերացնելու գործում, և, ընդհանուր առմամբ, այն պատրաստ է ամեն ինչում մեզ հետ լինել։
«Մենք պետք է կարողանանք այնպիսի երկիր կառուցել, որին արժանի է մեր ժողովուրդը, և այս ամենի համար կան բոլոր նախադրյալները», - ասել է ԼՂՀ նախագահը։-0-