ԼՂՀ նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ քննարկվել է հանրապետության դատական փորձաքննությունների լաբորատորիայի աշխատանքը

29.04.2008, 11:34
ԼՂՀ նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ քննարկվել է հանրապետության դատական փորձաքննությունների լաբորատորիայի  աշխատանքը

 ԼՂՀ դատական փորձաքննությունների լաբորատորիայի  աշխատանքներին էր նվիրված նախօրեին Ստեփանակերտում ԼՂՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Խորհրդակցության ընթացքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ հնարավորինս կարճ ժամկետում շոշափելիորեն կբարելավվեն լաբորատորիայի տեխնիկական հագեցվածությունը և աշխատակիցների աշխատանքային ու սոցիալական պայմանները:

ԼՂՀ նախագահը կարևորել է հիմնարկի կողմից իրականացվող աշխատանքը և նշել, որ դատական փորձաքննությունների լաբորատորիան հետագայում պետք է դառնա փորձաքննությունների կենտրոն:

Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը և արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը:-0-