ԼՂՀ ազգային ժողովի աշխատակազմի նոր նախագահ է նշանակվել Էդուարդ Բարսեղյանը
14.01.2008,
18:01
ԼՂՀ ազգային ժողովի աշխատակազմի նոր նախագահ է նշանակվել Էդուարդ Բարսեղյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը Էդուարդ Բարսեղյանին նշանակել է ԼՂՀ ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Արցախի խորհրդարանի լրատվական ծառայությունից, մինչ այդ Էդուարդ Բարսեղյանը զբաղեցրել է ԼՂՀ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը։
Օրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արթուր Սարգսյանը նշանակվել է ԼՂՀ քաղծառայության խորհրդի փոխնախագահ։--0—