Հակառակորդը կրակ է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ Նախիջևանի հատվածում. ՀՀ ՊՆ
08.04.2018,
13:32
Ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 7-ին և ապրիլի 7-8-ի գիշերը Նախիջևանի հատվածում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում:
Ըստ գրառման, հակառակորդը կրակ է արձակել հայկական զինված ուժերի ուղղությամբ՝ հիմնականում հրաձգային զենքերից:
ՀՀ զինված ուժերը պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին։
«ՀՀ ՊՆ կոչ է անում ադրբեջանական զինված ուժերին զերծ մնալ հետագա սադրանքներից և զգուշացնում, որ ոչ մի քայլ անպատասխան չի մնա»,- ընդգծել է Հովհաննիսյանը: