417.4
4.02
393.4
+18
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի ԱԽ-ն նամակով կդիմի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը (ՎԻԴԵՈ)

10:38
13 Դեկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, հաղորդում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Ընդգծվել է, որ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները հերթական անգամ խախտում է ադրբեջանական կողմը:

Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

Նախագահը շեշտել է, որ ԱՀ իշխանությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները բնակչության անվտանգության և կենսաապահովման խնդիրները լուծելու համար:

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:03
01 Հոկտեմբերի 2023
Իսկական հերոս. 12-ամյա Կարենը, 40 ժամ ղեկին, ընտանիքին բերել, հասցրել է Հայաստան
Իսկական հերոս. 12-ամյա Կարենը, 40 ժամ ղեկին, ընտանիքին բերել, հասցրել է Հայաստան
22:12
30 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը ձերբակալել է Դավիթ Բաբայանին
Ադրբեջանում ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար և օգնական Դավիթ Բաբայանը
21:14
30 Սեպտեմբերի 2023
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սկսում ենք բնակության ծախսերի աջակցության ծրագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սկսվում է բնակության ծախսերի աջակցության ծրագիր
14:47
29 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները Լաչինում ձերբակալել են ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին
Ադրբեջանցիները քիչ առաջ Լաչինում ձերբակալել են ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին
10:47
29 Սեպտեմբերի 2023
Արցախում՝ վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի ավայրում հայտնաբերվել է 170 աճյուն և մասունք, դրանք կտեղափոխվեն ՀՀ
Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն` ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար
19:59
28 Սեպտեմբերի 2023
ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին միանվագ կհատկացվի 100 հազ. դրամ. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյու անձ միանվագ կստանա 100 հազար դրամ
12:49
28 Սեպտեմբերի 2023
Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. Փաշինյան
Փաշինյանն այսօր հայտարարեց, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա
11:38
28 Սեպտեմբերի 2023
Արցախի Խաչեն գյուղից հայտնաբերվել ու Ստեփանակերտ է տեղափոխվել անհետ կորած համարվող 6 բնակիչ
Ուրախ լուր. Արցախի Խաչեն գյուղից հայտնաբերվել ու Ստեփանակերտ է տեղափոխվել անհետ կորած համարվող 6 բնակիչ
11:15
28 Սեպտեմբերի 2023
Դավիթ Բաբայանը որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի
Արցախի նախագահի խորհրդական, նախիկին արտգործնախաար Դավիթ Բաբայանը հայտարարություն է տարածել
10:49
28 Սեպտեմբերի 2023
2024թ.-ի հունվարի 1-ից Արցախը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիր
2024թ.-ի հունվարի 1-ից Արցախը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել
15:48
26 Սեպտեմբերի 2023
Քաղաքագետը բացառել է Ղարաբաղում ՄԱԿ–ի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը
Որևէ նման հնարավորություն գոյություն չունի, հայտարարեց Կվկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով ԼՂ–ում ՄԱԿ–ի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը
14:35
26 Սեպտեմբերի 2023
Ավելի քան 100 մարդ է այրվել Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով. նախկին պետնախարար
Արցախի նախկին պետնախարարը հայտնել է, որ ավելի քան 100 մարդ է այրվել Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով