Ստեփանակերտում մեկնարկել է հանրահավաք' Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով
14.07.2023,
10:15
Ստեփանակերտում մեկնարկել է հանրահավաք' Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով

ԵՐԵՎԱՆ 14 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այս րոպեներին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման համաժողովրդական շարժման շտաբի կազմակերպած հանրահավաքը։
Հանրահավաքին մասնակցում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ինչպես նաև հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ավելի վաղ ցանկություն էր հայտնել ելույթ ունենալ։
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը նախօրեին հանդես է եկել կոչով, որում հայտարարել է համաժողովրդական շարժման մեկնարկը և հանրահավաք հայտարարել։
Հանրահավաքի մասնակիցները պահանջում են բացել Լաչինի միջանցքը, որն արդեն շուրջ 7 ամիս շրջափակված է Ադրբեջանի կողմից։-0-