Սերժ Սարգսյանը հերքել է Փաշինյանի հայտարարություններն ու փաստաթուղթ հրապարակել (ՖՈՏՈ)

14.04.2022, 15:58
Սերժ Սարգսյանը հերքել է Փաշինյանի հայտարարություններն ու փաստաթուղթ հրապարակել (ՖՈՏՈ)
Սերժ Սարգսյանը հերքել է Փաշինյանի հայտարարություններն ու փաստաթուղթ հրապարակել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հերքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ձևաչափի մասին` որպես ապացույց ներկայացնելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթուղթը։

Загружается новость ... "Лево"

Փաշինյանն այսօր ԱԺ–ում խոսել է Արցախի հարցի փուլային և փաթեթային լուծումների տարբերակների մասին:

«Դեռևս 1997 թվականին նախատեսվում էր հարցը բաժանել մասերի, սկզբից Ղարաբաղի հարց, հետո` խաղաղության պայմանագիր, 2018 թվականի փաթեթով և 2016 թվականի փաթեթով էլ է այդպես: Այդ փաթեթում շատ հստակ գրված է, որ այս նախնական սկզբունքները համաձայնեցնում են, հետո սկսվում են կառավարությունների միջև բանակցություններ», – ասել է Փաշինյանը` նշելով, որ «եթե ուզենային հանձնել Ղարաբաղը, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեին, դրանով Ղարաբաղը հանձնված կլիներ»։

Սերժ Սարգսյանի գրասենյակի հրապարակել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունը:

«Առաջարկությունները նման են փուլային տարբերակին: Հարցը ուղղված է սևով սպիտակի վրա հստակ և միանշանակ գրվածը (ընդգծումները մերն են) ընթերցող և ընկալող մարդկանց, ոչ թե այս ամենին քաջատեղյակ, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող, բանակցությունները ձախողածներին: Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու», – նշել են Սարգսյանի գրասենյակից։–0–