Մոսկվան կանի ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի շուրջ 3 առաջնորդների հայտարարության վերանայման փորձերը կանխելու համար. Լավրով

17.11.2020, 16:34
Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կանի ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի շուրջ 3 առաջնորդների հայտարարության վերանայման փորձերը կանխելու համար
Մոսկվան կանի ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի շուրջ 3 առաջնորդների հայտարարության վերանայման փորձերը կանխելու համար. Լավրով
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվան կանի ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարության վերանայման փորձերը կանխելու համար, երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ հանդիպման արդյունքում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Մենք դրանից ենք ելնում և կանենք ամեն ինչ, որպեսզի նման փորձեր տեղի չունենան և ամեն դեպքում չպսակվեն հաջողությամբ», – ընդգծել է Լավրովը։

Նա նշել է, որ Մոսկվան չի նկատում Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարությունը վերանայման ենթարկելու փորձեր։

«Մենք չենք տեսնում հրապարակված հայտարարությունը վերանայման ենթարկելու որևէ փորձ։ Եթե ճիշտ եմ հասկանում, Հայաստանում հիմա ընթանում են բարդ բանավեճեր։ 17 կուսակցություններ, որոնք միավորվել են իրենց երկրի շահերին աջակցելու համար, միանշանակ դեմ են արտահայտվել այդ հայտարարության վերանայման փորձերին», – ասել է Լավրովը։

Նա նաև թյուրիմածություն է անվանել Պետդեպի հայտարարությունը, որը վերաբերում է Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարության մանրամասները պարզաբանելու անհրաժեշտությանը։–0–