Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը հայտարարել է Արցախը վերադարձնելու հնարավորությունների մասին

31.01.2022, 23:09

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, երկուշաբթի հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույցի ժամանակ:

«Ես եկել եմ, որպեսզի նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Եվ դրա համար, չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դեռևս կան հնարավորություններ» - ասաց նա:

Սարգսյանն անդրադարձավ իշխող ՔՊ-ի ներկայացուցիչների հայտարարություններին ,որոնք փորձում են խոսքային տարբերություն որսալ Սարգսյանի ձևակերպման շուրջ այն մասին, որ «Արցախը միշտ լինելու է հայկական»: Սերժ Սարգսյանը նշեց, որ այդ ձևակերպումներում տարբերություն չկա:

«Եթե այնտեղ ընտրություններ լինեին, ադրբեջանցիներ էլ կընտրվեին, հետո՞: Մենք, ի՞նչ է, ֆաշի՞ստ ենք: Մենք ռասի՞ստ ենք, որ ասենք Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի խորհրդարանը պետք է բաղկացած լինի զուտ հայերից: Եթե զուտ հայերից չի բաղկացած, դա նշանակում է, որ հայկական չի՞: Այսօր Հայաստանի Ազգային ժողովում զուտ հայե՞ր են ընտրված որպես պատգամավոր: Այսինքն՝ ինչի՞ մասին է խոսքը: Եթե սա մանիպուլյացիա է, ապա չհաջողված մանիպուլյացիա է: Եթե սա, ինչ ասեմ, գիտելիքի խնդիր է, ապա զավեշտական է», - ասաց նա:-0-