+16
Եղանակը Երևանում
Հայ

Արցախ մուտք գործելու համար օտարերկրացիներն այսուհետ պետք է ստանան հատուկ թույլտվություն. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

23:27
08 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետպատերազմյան պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգ, հաղորդում է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը: 

Загружается новость ... "Лево"

Արցախի Հանրապետություն այցելել ցանկացող օտարերկրյա պետությունների քաղաքացիները նախապես պետք է դիմեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Արցախ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար: Այս ընթացակարգը տարածվում է ինչպես այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք մուտքի վիզա ստանալու կարիք ունեն, այնպես էլ՝ այն պետությունների քաղաքացիների համար, որոնց համար գործում է առանց վիզայի ռեժիմ:

Դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է նաև ՌԴ խաղաղապահ ուժերին` հաշվի առնելով անվտանգության նկատառումները։

«Հայտերի հաստատումից հետո այդ մասին տեղեկացվում են դիմում ներկայացրած օտարերկրյա քաղաքացիները, որոնք համապատասխան մուտքի արտոնագրերը ստանում են Երևանում՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, որից հետո կարող են ժամանել Արցախ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ինչ վերաբերում է ժամկետներին՝ համապատասխան աշխատանքներ են տարվում մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ։ Մուտքի թույլտվությունը կտրամադրվի 3-4 աշխատանքային օրերի ընթացքում. իհարկե` երբեմն գործընթացը կարող է ավելի երկար տևել, որի մասին դիմում ներկայացրած օտարերկրյա պետության քաղաքացին կտեղեկացվի։

Մեխանիզմը գտնվում է ներդրման փուլում։ Վերջին օրերի ընթացքում Արցախի Հանրապետություն նշված ընթացակարգով մուտք են գործել մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:46
08 Ապրիլի 2021
Ջրականի շրջանում հայտնաբերվել է 7 աճյուն, ադրբեջանցիները փոխանցել են ևս երկու աճյուն. ԱԻՊԾ
Ջրականի շրջանում հայտնաբերվել է 7 աճյուն, ադրբեջանցիները փոխանցել են ևս երկու աճյուն
21:18
08 Ապրիլի 2021
Պուտինն Ալիևի հետ քննարկել է Արցախի շուրջ տիրող իրավիճակը Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Պուտինը Փաշինյանի հետ հանդիպումից հետո քննարկել է Արցախի շուրջ տիրող իրավիճակն Ալիևի հետ
18:05
08 Ապրիլի 2021
Փաշինյանն Արցախի նախագահին է ներկայացրել Պուտինի հետ հանդիպման արդյունքները (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ, ի՞նչ են քննարկել. ՎԻԴԵՈ
17:08
07 Ապրիլի 2021
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել զոհված զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել զոհված զինծառայողի աճյուն
16:26
06 Ապրիլի 2021
Ադրբեջանցիները Շուշիից ներխուժել են Ստեփանակերտ ու պղծել հուշարձանի մոտ գտնվող ցուցանակը. WarGonzo (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցիները Շուշիից ներխուժել են Ստեփանակերտ ու պղծել հուշարձանի մոտ գտնվող ցուցանակը. WarGonzo. ՎԻԴԵՈ
13:45
05 Ապրիլի 2021
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը. բանաձևն ընդունվել է միաձայն
18:42
03 Ապրիլի 2021
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս երկու աճյուն. ԱԻՊԾ
Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս երկու աճյուն
22:30
02 Ապրիլի 2021
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը խորհրդակցություն է հրավիրել
Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը խորհրդակցություն է հրավիրել
15:08
02 Ապրիլի 2021
Կրեմլը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորականների հայտարարությունը Ղարաբաղում «Իսկանդերի» բեկորներ գտնելու մասին
Կրեմլը մեկնաբանել է ադրբեջանցի զինվորականների հայտարարությունը Ղարաբաղում «Իսկանդերի» բեկորներ գտնելու մասին
13:15
02 Ապրիլի 2021
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 52 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. հրապարակվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 52 զինծառայողների անունները
15:19
01 Ապրիլի 2021
Այսօր Ասկերանի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ`նախնական տվյալներով քաղաքացիական անձի աճյուն. ԱԻՊԾ
Այսօր Ասկերանի շրջանից հայտնաբերվել է ևս մեկ`նախնական տվյալներով քաղաքացիական անձի աճյուն, զինադադարից հետո հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել 1527 աճյուն
20:15
31 Մարտի 2021
Ադրբեջանը Հադրութի շրջանից մեկ աճյուն է փոխանցել հայկական կողմին, մեկ աճյուն էլ հայտնաբերվել է Ֆիզուլիի շրջանից. ԱԻՊԾ
Ադրբեջանը Հադրութի շրջանից մեկ աճյուն է փոխանցել հայկական կողմին, մեկ աճյուն էլ հայտնաբերվել է Ֆիզուլիի շրջանից