Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ

20.04.2023, 15:25
Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ
Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ, հաղորդում է Արցախի Ներքին գործերի նախարարությունը։

Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքի ավագ տեղամասային տեսուչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ ապրիլի 18-ին ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում` հայկական վերահսկողության տակ գտնվող ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակ են բացել մի խումբ քաղաքացիների ուղղությամբ։

Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։–0–