Հակառակորդը շփման գծում գիշերը կիրառել է ականանետեր ու նռնականետեր. ՊԲ մեկ զինծառայող ծանր վիրավորվել է

14.05.2016, 10:46
Մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը:
Հակառակորդը շփման գծում գիշերը կիրառել է ականանետեր ու նռնականետեր. ՊԲ մեկ զինծառայող ծանր վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 13-ի կեսօրից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարվածությունը պահպանվել է նաև մայիսի լույս 14-ի գիշերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով 60 (53 արկ), 82 (142 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (30 արկ) ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետեր և ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (30 կրակոց):

Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով արկակոծում է ղարաբաղյան դիրքերը. ԼՂՀ ՊՆ>>

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման հետևանքով ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային ծանր վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Էդուարդի Պողոսյանը:

«ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում  հակառակորդի ակտիվությունը ճնշվել է», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–