ՌԴ –ն փորձում է աջակցել ղարաբաղյան խնդրի լիաֆորմատ կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

15.03.2018, 15:33
Ռուսաստանը հետամուտ է իր բոլոր պարտավորություններին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
ՌԴ –ն փորձում է աջակցել ղարաբաղյան խնդրի լիաֆորմատ կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Պաշտոնական Մոսկվան ակտիվորեն փորձում է աջակցել ղարաբաղյան խնդրի լիաֆորմատ կարգավորմանը։

Загружается новость ... "Лево"

Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը հետամուտ է իր բոլոր պարտավորություններին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում գոյություն ունեցող պայմանավորվածությունների շրջանակում և ակտիվորեն փորձում է աջակցել ղարաբաղյան խնդրի լիաֆորմատ կարգավորմանը», – հայտարարեց Զախարովան։

Պատասխանելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի` Վաշինգտոն կատարած այցի մասին հարցին` Զախարովան նշեց, որ նա չունի տեղեկատվություն Սահակյանի մոսկովյան հնարավոր այցի մասին։

Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12–ին աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն։ Այցի շրջանակում Սահակյանն անցկացնում է մի շարք հանդիպումներ հայկական կառույցների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այցելել է ԱՄՆ Կոնգրես։

Загружается новость ... "Право"

Զախարովան նաև պատասխանեց այն հարցին, թե ռուս–թուրքական օրակարագում Անդրկովկասի հարցի առկայության մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն արդյոք նշանակու՞մ է, որ պաշտոնական Մոսկվան և Անկարան քննարկում են նաև ղարաբաղյան հակամարտության հարցը։ ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչն այս կապակցությամբ նշեց, որ այդ հարցը քննարկվում է ոչ միայն Թուրքիայի, այլև Ռուսաստանի մյուս միջազգային գործընկերների հետ։

«Ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկվում է մեր մի շարք գործընկերների հետ` սկսած ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մինչև տարածաշրջանի երկրներ, ինչը դիվանագիտական աշխատանքի մի մասն է», – նշեց Զախարովան։–0–