ԼՂՀ ՊԲ զինծառայող է մահացել հակառակորդի արձակած գնդակից
20:17
25 Սեպտեմբերի 2016
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող,1997 թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–
Միրզոյանն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունն իր համապարփակ և տևական կարգավորումը պետք է ստանա միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման
«Թարգմանության խնդիրնե՞ր». Արցախի պետնախարարը նշել է, որ ԼՂ-ի ճանաչման մասին ՀՀ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հայտարարությունն ամբողջապես չի ներկայացնում իր միտքը