439.88
4.45
403.71
+7
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ և ԼՂՀ նախագահները պետական պարգևներ են հանձնել Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում հերոսություն ցուցաբերած զինծառայողներին

18:05
19 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երեքշաբթի ԼՂՀ-ում այցելել են Պաշտպանության բանակի զորամասերից մեկը և պետական պարգևներ հանձնել մի խումբ զինծառայողների ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով են պարգևատրվել` N զորամասի ծառայության պետ, գնդապետ Գենադի Ռենիկի Բաղդասարյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Միքայելի Մելքումյանը, զորամասի ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արտյոմ Իշխանի Գևորգյանը, զորամասի գումարտակի հրամանատար, մայոր Էդիկ Մկրտիչի Մալոյանը, զորամասի վաշտի հրամանատար, մայոր Արարատ Եղիշի Բաղդասարյանը, զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Մարատ Ալբերտի Պետրոսյանը:

награждение военнослужащих в Карабахе

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով են պարգևատրվել` N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Նորայր Նելսոնի Ասլանյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Առուստամյանը, զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մարտին Սլավիկի Ջհանգիրյանը, զորամասի ծառայության պետ, մայոր Արամ Իլյայի Պողոսյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Ռաֆիկի Հովսեփյանը, զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Արման Գրիգորիի Ադամյանը, զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռոման Գրիգորիի Ադամյանը, զորամասի խմբի հրամանատարի տեղակալ, կրտսեր սերժանտ Ռազմիկ Գրիգորի Գասպարյանը, զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Շուլի Արմենի Հակոբյանը, զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Գրիգորիի Աղասյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Սարիբեկի Բադալյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սիրեկանի Մալխասյանը:

награждение военнослужащих в Карабахе

Արիության մեդալով են պարգևատրվել` N զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Վրեժ Մարատի Գրիգորյանը, զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կամսար Ռազմիկի Հարությունյանը, զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր Ակսել Աղվանի Գրիգորյանը, զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Հայկ Ռուդիկի Գալստյանը, զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Էդուարդ Թաթուլի Թելյանը, զորամասի բժիշկ, բժշկական ծառայության լեյտենանտ Արմեն Սուրենի Բաբայանը, պայմանագրային զինծառայող, սերժանտ Մհեր Բորիսի Այվազյանը, զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սմբատ Ռաֆիկի Բաղդասարյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Միգելի Սամսոնյանը, պայմանագրային զինծառայող, զորամասի շարքային Յուրիդա Սահակի Գաբրիելյանը, զորամասի բուժակ, ավագ Ալիկ Արտիկի Հայրապետյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Արտյոմի Ներսիսյանը, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վրեժ Վալերիի Բզնունին, ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Հովհաննեսի Մանուկյանը:

награждение военнослужащих в Карабахе

Մարտական ծառայության մեդալով են պարգևատրվել1` N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Արայիկ Ռուբենի Պողոսյանը, զորամասի խմբի հրամանատար, լեյտենանտ Ռոբերտ Յուրիկի Բաղյանը, զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուդիկ Արկադիի Մալխասյանը:

ՀՀ nախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել hայրենիքի զինվորներին և անփորձանք ծառայություն մաղթել նրանց:

награждение военнослужащих в Карабахе

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատտրանսպորտայինմիջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:15
07 Մարտի 2024
Ադրբեջանցիներն Արցախում քանդում են ոչ միայն գերեզմանոցները, այլև գերեզմանոցների մասին ցանկացած վկայություն (ՖՈՏՈ)
Ալիևի պատերազմը խաչքարերի դեմ։ Պատմությունը կրկնվում է․ ՖՈՏՈ
14:31
22 Փետրվարի 2024
Փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա․ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ փորձ է արվում կափարիչ դնել Արցախի հարցի վրա
11:44
05 Փետրվարի 2024
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
USAID–ին 1մլն դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում ԼՂ–ից բռնի տեղահանվածներին
21:15
31 Հունվարի 2024
ՀՀ-ում ո՞ր կենսաթոշակներից և ինչպե՞ս կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք․ պարզաբանում
Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք օգտվել կենսաթոշակից․ պարզաբանում
23:21
25 Հունվարի 2024
Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ․ ԱԱԾ
ԱԱԾ–ից հայտնում են, որ Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյաններ
19:33
25 Հունվարի 2024
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
Բաքվում 4 ամսով երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի կալանքի ժամկետը
22:53
24 Հունվարի 2024
Լավրով․ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
Լավրովը հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում
21:58
22 Դեկտեմբերի 2023
Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները․ նախագահ Շահրամանյան
Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները
17:06
11 Դեկտեմբերի 2023
Այսօրվանից արցախցիները կարող են դիմել ՀՀ–ում կենսաթոշակների նշանակման համար․ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր
Ի՞նչ պետք է անեն արցախցիները ՀՀ–ում կենսաթոշակ ստանալու համար, ներկայացնում ենք քայլերի հաջորդականությունը
15:04
30 Նոյեմբերի 2023
Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ
13:25
28 Նոյեմբերի 2023
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն․ ՀՀ նախագահ (ՎԻԴԵՈ)
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն, ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնեն, Հայաստանի Հանրապետություն կա, որի ինստիտուտները գործում են, հայտարարել է ՀՀ նախագահը․ ՎԻԴԵՈ