Բաբայան. Ադրբեջանը Ղարաբաղում կորցրել է 2,5 հազար մարդ

13.04.2016, 13:49
Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կորուստները կազմեցին 2,5 հազար մարդ:
Բաբայան. Ադրբեջանը Ղարաբաղում կորցրել է 2,5 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կորուստները կազմեցին 2,5 հազար մարդ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը։

«Այս մասին են վկայում հակառակորդի բանակցությունների ձայնագրությունների տվյալները։ Նրանք իրենք են խոսում այդ մասին` նշելով 2,5 հազար թիվը», – ասաց Բաբայանը։

Նրա խոսքով` հակառակորդը կորուստներ է կրել հիմնականում շփման գծում։

«Դրանք այն զինծառայողներ են, ովքեր փորձել են ներխուժել Ղարաբաղի տարածք։ Նրանց մի մասը սպանվեց մարտերի ժամանակ», – ասաց Բաբայանը։ 

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։–0–