Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
20.02.2017,
22:00
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/.Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
Ըստ ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանի, գրանցված 104 566 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 79 380-ը կամ ընտրողների ընդհանուր թվի 75,91%, հաղորդում է aysor.am–ը։
Երևանում գործող ընտրատեղամասում գրանցված 869 ընտրողից քվեարկել է 571-ը։ Երևանում հիմնականում քվեարկել են թալիշցի ընտրողները։
Քվեարկության ընթացքին հետևել է 104 միջազգային դիտորդ` ավելի քան 30 երկրներից, որոնց թվում են Եվրախորհրդարանի պատգամավորները, Ռուսաստանի, Բուլղարիայի, Բոլիվիայի, Գերմանիայի, Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի և շատ այլ պետությունների ներկայացուցիչներ։ Ստեփանակերտում է նաև ՀՀ–ում Գերմանիայի նախկին դեսպան Ռայներ Մորելը։
Մայր օրենքը կոչվելու է Արցախի Հանրապետության Սահմանադրություն։ Այսպիսով, փաստացի, փոխվում է երկրի անվանումը։
Միաժամանակ նշվում է, որ «Արցախի Հանրապետություն» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» անվանումները նույնական են։
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները», «Կառավարման համակարգը», «Դատական իշխանությունը», «Տեղական ինքնակառավարումը» և «Հանրաքվեն»բաժիններից:
Կառավարման առաջարկվող համակարգի հիմնական դրույթներն են.
Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է:
Հանրապետության նախագահն ընտրվում է համընդհանուր, ուղղակի ընտրու¬թյուններով: Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են նույն օրը:
Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը (գործող նախագահի լիազորությունների ավարտին մնացած ժամանակով) ստանձնում է Ազգային ժողովի նախագահը:
Հանրապետության նախագահն իրավունք ունի լուծարելու Ազգային ժողովը: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:
Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իրավունք ունի անվստահություն հայտնելու Հանրապետության նախագահին: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:
Հանրապետության նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել միայն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները:
Հանրապետության նախագահը նշանակում և ազատում է նախարարներին:
Հանրապետության նախագահն ունի օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է հաղթահարվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Ազգային ժողովն իրավունք ունի ձայների 2/3–ով, Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պաշտոնանկ անելու Հանրապետության նախագահին՝ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահ:
Չնայած Ադրբեջանի գործադրած բոլոր ջանքերին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները` Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ֆրանսիան, չեն դատապարտել հանրաքվեի անցկացումը։
Համանախագահների հայտարարության մեջ միայն նշվում է, որ հանրաքվեի արդյունքները չեն կարող անդրադառնալ Ղարաբաղի իրավական կարգավիճակին։ Փաստաթղթում նաև նշվում է, որ հանրաքվեի միջոցով իշխանությունները փորձում են կազմակերպել Արցախի բնակչության հասարակական կյանքը։
Ստեփանակերտում նման գնահատականի հետ համաձայն են` հայտարարելով, որ Արցախի իրավական կարգավիճակը վաղուց որոշված է։–0–