Բժիշկները նշել են 5 հիմնական բնական հակաբիոտիկները

10.03.2025, 13:15
Որոշ մթերքներ ունեն հակաբիոտիկ ազդեցություն, որոնք օգնում են պայքարել հիվանդությունների դեմ և բարձրացնում են իմունիտետը
Բժիշկները նշել են 5 հիմնական բնական հակաբիոտիկները

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի․/Նովոստի–Արմենիա/. Որոշ մթերքներ ունեն հակաբիոտիկ ազդեցություն, որոնք օգնում են պայքարել հիվանդությունների դեմ և բարձրացնում են իմունիտետը։ Բժիշկները նշել են հակաբիոտիկների թոփ-5 բնական անալոգներ, գրում է Ks-yanao-ն։

«Հակաբիոտիկները այն նյութերն են, որոնք թույլ են տալիս օրգանիզմից վերացնել պաթոգեն բակտերիաները։ Բնությունը մեծ քանակությամբ արտադրում է այդ նյութերը»,- նշում են բժիշկները։

Առաջին հերթին բժիշկները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել սխտոր, որը պարունակում է ալիցին՝ հակաբակտերիալ հատկություններով ակտիվ նյութ։

Երկրորդ տեղում մեղրն է, որը, ի թիվս այլ բաների, վերացնում է կոկորդի բորբոքումը։

Երրորդ մթերքը կոճապղպեղն է, որն ունակ է թեթևացնել գրիպի ախտանիշները:

Ձիթապտղի յուղը և թեյածառի յուղը նույնպես օգտակար են վարակների դեմ պայքարում: