Զգույշ եղեք. գյուրզա է հայտնաբերվել Երևանի փողոցներից մեկում

29.05.2017, 19:38
Երկուշաբթի ահազանգ է ստացվել, որ Երևանի փողոցներից մեկում օձ է նկատվել։
Զգույշ եղեք. գյուրզա է հայտնաբերվել Երևանի փողոցներից մեկում
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի –Արմենիա/. Երկուշաբթի ահազանգ է ստացվել, որ Երևանի փողոցներից մեկում օձ է նկատվել։

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, Ղափանցյան փողոց (Քանաքեռ ՀԷԿ-ի փողոց) մեկնած մարտական հաշվարկը թիվ 21/50 տան մոտակայքում գտնվող սյան վրա օձ է հայտնաբերել։

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձը և տեղափոխել են անվտանգ տարածք։ -0-