Վարորդը երթևեկում էր չամրակապված ու մանկահասակ երեխան գրկին. նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն (ՎԻԴԵՈ)

23.04.2025, 15:55
Սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր չամրակապված ու մանկահասակ երեխան գրկին․ ՎԻԴԵՈ
Վարորդը երթևեկում էր չամրակապված ու մանկահասակ երեխան գրկին. նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Օրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր չամրակապված ու մանկահասակ երեխան գրկին։

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, Արմավիրի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, մեքենայի մակնիշն ու համարանիշը։

55-ամյա տղամարդը «Տոյոտայով» հանդերձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Նրա նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: